ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արմեն Աշոտյան․ Մի շքերթի համառոտ պատմություն

Արմեն Աշոտյան․ Մի շքերթի համառոտ պատմություն
19.06.2020 | 19:19

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հունիսի 1, 2020 թ – ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ առիթով օրեր առաջ ստացված հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչ այդ ապաքինված կլինի և կկարողանա մասնակցել Հաղթանակի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ կայանալիք բոլոր միջոցառումներին:

Հունսի 8, 2020 թ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են: Այդ մասին Փաշինյանը հայտնում է Ֆեյսբուքում գրառմամբ:

Հունիսի 19, 2020 թ – «Ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը» հատված Նիկոլ Փաշինյանի նամակից ՌԴ նախագահին

Իսկ հիմա հարցեր:

1. Եթե շքերթին մասնակցելու միակ նախապայմանը ապաքինվելն էր, ինչու՞ Փաշինյանն ապաքինվել է, բայց չի մասնակցելու:

2. ՀՀ վարչապետը նո՞ր իմացավ, որ երկրում համաճարակաբանական աղետ է:

3. Անգամ այդ դեպքում մի քանի ժամով բացակայելը ինչո՞վ պետք է խանգարեր համավարակի դեմ պայքարին:

4. Որքանո՞վ է իրականում չգնալու որոշումը կապված, օրինակ, ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման հայկական կողմի առաջարկը Մոսկվայի կողմից մերժվելու հետ

Դիտվել է՝ 1661

Մեկնաբանություններ